Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Պղնձե սափորը

Պղնձե սափորը
27.11.2024 | 09:38

Տասնիններորդ դարում Աֆղանստանում պեղումների ժամանակ հայտնաբերվում է մի պղնձե սափոր, որի վրայի տառերը մեզ հիշեցնում են հայկական տառեր, սակայն պարզվում է, որ անգլիացի գիտնականներն այն կարդում են և թարգմանում ուրույն կերպով, շարադրելով ինչ-որ պատմություն:

ՈՒշադիր նայեք գրերին և կնկատեք տարբեր հայկական տառերի առկայությունը, որը մեզ մտածելու առիթ է տալիս:

Պղնձե ծաղկաման հին Խավադայից, որն այժմ կոչվում է Վարդակ Աֆղանստանում:

Այն օգտագործվել է որպես ռելիկյար կաթսա Քաբուլի մոտ գտնվող Խավադա կոչվող գյուղատնտեսական հովտում

Ծաղկամանի վրա պրակրիտի լեզվով կան գրված մակագրություններ, Խարոշթիի սցենարով:

Այս ծաղկամանը գտել է 1836 թվականին Չարլզ Մասսոնը, ով կարճ գրառում է կատարել դրա բովանդակության և հնարավոր օգտագործման մասինև և ուղարկել Լոնդոն՝ հետագա ուսումնասիրության համար:

Ծաղկամանը հասել է Լոնդոն 1839 թվականին և Բրիտանական թանգարանում, երկար տարիներ գտնվելով մնացել է չուսումնասիրված:

Բնագրից թարգմանել է Բաումը 2012 թվականին:

Ծաղկամանի մեջ եղել են 66 պղնձե մետաղադրամներ, որոնք նույնացվում էին Վիմա Կադֆիսեսի, Կանիշկա I-ի և Հուվիշկայի թագավորության ծամանակաշրջանների հետ:

Բնագրությունն ունի չորս տող, որոնք ասում են (թարգմանությունը՝ Ստեֆան Բաումսի)

«51-րդ տարում Արտեմիսիոս ամսին, 15 օրից հետո, այս ժամանակ Կամագուլյայի որդի Վագամառեգան, բնակվել է այստեղ՝ Խավադայում, հաստատվելով Վագամառեգայի վանքում, Տիրոջ մասունք՝ Śākya սեյջը»:

Մեկ այլ տողում հիշատակվում է Կուշանի դարաշրջանը, 51 թվականը և 2-րդ դարում այստեղ իշխող Հուվիշկայի անունը: Սա վկայում, որ ծաղկամանը Հուվիշկայի ժամանակվա է:


Կոմիտաս ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3871

Մեկնաբանություններ